Jump to content

Guardian Media Group

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Guardian Media Group
Изображение логотипа
Տեսակբաց բաժնետիրական ընկերություն և մեդիա ընկերություն
Հիմնադրված է1907
ՀիմնադիրC. P. Scott?
ՎայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏնօրենCarolyn McCall?[1] և Bob Phillis?[1]
ԱրդյունաբերությունՀրատարակչություն
Աշխատողների թիվ1241 մարդ (ապրիլ 2023)[2]
ՍեփականատերScott Trust Limited?
Կայքtheguardian.com/gmg(անգլ.)

Guardian Media Group plc (հաճախ հիշատակվում է որպես 'GMG'), ընկերություն Մեծ Բրիտանիայում, որ ունի ԶԼՄ-ակտիվներ, ներառյալ՝ The Guardian և The Observer: Պատկանում է Scott Trust խմբին։ Հիմնադրվել է որպես Manchester Guardian Ltd 1907 թվականին, երբ Չարլզ Սքոթը գնեց Manchester Guardian-ը իր զարմիկ Էդվարդ Թեյլորից։ Խումբը սկսել է կոչվել Manchester Guardian and Evening News Ltd Manchester Evening News1924 թվականին ձեռք բերելուց հետո, իսկ ավելի ուշ դարձել է Guardian and Manchester Evening News Ltd, ինչը ցույց էր տալիս առավոտյան թերթի անվան փոփոխությունը, որը թողարկում էր խումբը։ Իր իսկական անվանումը GMG-ն ձեռք է բերել 1993 թվականին։

GMG-ի կազմի մեջ մտնում են հետևյալ ստորաբաժանումներն ու ընկերությունները.

  • Guardian News & Media (The Guardian, The Observer թերթեր, guardian.co.uk կայք)
  • GMG Regional Media (ներառում է Manchester Online, Channel M)
  • GMG Radio (շրջանային ռադիոկայանների շարք՝ Smooth, Real և Rock Radio)
  • Trader Media Group (The Auto Trader ամսագիր և իր կայքը)
  • GMG Property Services (անշարժ գույքի գործակալությունների համար ծրագրային ապահովում, տվյալների բազաներ և CFP Software ծրագրային ապահովում, The Media Design House դիզայնի բյուրթ և ThinkProperty.com սպառողական պորտալ)։

«Guardian Media Group»-ը գոյություն ունի իր սեփականատիրոջ՝ «Scott Trust» խմբի աջակցության շրջանակներում[3]։

  • 2007 թվականի մարտին GMG-ն վաճառեց «Trader Media Group» ստորաբաժանման 49,9 %-ը «Apax Partners» ընկերության այն գործարքի շրջանակներում, ըստ որի ստորաբաժանումը գնահատվեց 1,35 միլիարդ ֆունտ ստերլինգ։
  • 2007 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ GMG-ն «Apax»-ի հետ միասին հաջող պայմանագիր է կքնել՝ Emap ընկերության B2B ստորաբաժանման ձեռք բերման նպատակով մոտավորապես 1 միլիարդ ֆունտ ստերլինգի դիմաց[4]։
  • 2010 թվականի փետրվարին խումբը վաճառեց «Manchester Evening News»-ը և 31 տեղական թերթը Trinity Mirror plc-ին 44.8 միլիոն ֆունտի դիմաց[5]։

Տնօրենների խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

GMG-ի տնօրենների խորհուրդը ներկայացված է հետևյալ կազմով.

  • Ամելիա Ֆոսեթ (նախագահ)
  • Քերոլին ՄաքՔոլ (գործադիր տնօրեն)
  • Էնդրյու Միլլեր (ֆինանսական տնօրեն)
  • Թիմ Բրուքս
  • Մարկ Դոդսոն
  • Ալան Ռասբրիջեր
  • Բրենթ Հոբերման[6]
  • Ջոն Բարթլ
  • Նիք Բեքհաուս
  • Նիլ Բերքեթ
  • Ջուդի Գիբոնս

Կատարողական կոմիտե

[խմբագրել | խմբագրել կոդը]

GMG Executive Committee Արխիվացված 2010-01-26 Wayback Machine

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  2. https://uploads.guim.co.uk/2023/12/14/Equality_Report_2023_final.pdf — 2023. — P. 19.
  3. «Scott Trust-ի բաժինը GMG կայքում». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. Հաշվետվությունը MediaGuardian.co.uk կայքում
  5. «Manchester Evening News sold by Guardian Media Group». Manchester Evening News. 2010 թ․ փետրվարի 9. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  6. Հոբերմանն ընդգրկվել է GMG տնօրենների խորհրդի կազմի մեջ (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]